Սկիզբ / News / Քարե դիզայն-մարտկոցներ Cinier

Քարե դիզայն-մարտկոցներ Cinier

Cinier էլիտար մարտկոցների էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում՝ Եվրոթերմ ընկերությունը, 2014թ-ի հունիսի 20-ին  ներկայացրեց քարե դիզայն-մարտկոցների, չորանոցների, լուսատուների և թուջե մարտկոցների յուրահատուկ հավաքածուն:

Cinier-Presentation

Cinier մարտկոցների ներկայացումն ու ցուցասրահի բացումը միասին անցկացրեցին Եվրոթերմ ընկերության գործադիր տնօրեն Մերի Ղազարյանը և Սինյե ընկերության վաճառքի մենեջեր Ստեֆան Սինյեն՝ ընկերության հիմնադիր Միշել Սինյեի որդին:

Միջոցառումն անցավ ըստ ֆրանսիական լավագույն ավանդույթների՝ հաճելի երաժշտության ներքո, գինիների և լավագույն պանրի խորտիկների համտեսով, իսկ միջոցառման ամենավառ իրադարձություններից մեկը դարձավ ավազե շոուն:

Բնական քարից դիզայն-մարտկոցներ արտադրող Cinier ընկերությունը մասնագիտացված է էքսկլյուզիվ իրերի պատրաստման մեջ: Որպես հիմնական հումք օգտագործվում է պիրենեյան  բնական սպիտակ քար Olycale-ը, որն օժտված է բարձր ջերմատվությամբ և հավասարաչափ տաքության բաշխման և արձակման հատկություններով, ինչն ապահովում է էնէրգիայի չնչին կորուստ և վնասակար նյութերի արտազատման բացակայություն:

Քարե դիզայն-մարտկոցները պողպատի, թուջի և ալյումինի իրական փոխարինողն են: Բացի մարտկոցներից, Cinier-ն առաջարկում է նաև ֆանկոյլներ՝ պաննոյի տեսքով և արդիական մինիմալիստական ոճով: Ֆանկոյլի յուրաքանյուր մոդելն ունի էքսկլյուզիվ դիզայն և ընտրվում է հաշվի առնելով կոնկրետ ինտերիերի առանձնահատկությունները:

2002թ-ին ընկերությունն արժանացել է «Օսկար» մրցանակի նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ Cinier  Olycale քարե մարտկոցների համար: 

Givenchy-ի նկարիչ և դիզայներ Ժոան Սինյեն նույնպես միացել է ընտանեկան բիզնեսին: 

Cinier-ի գլխավոր դիզայներներ Միշելն ու Ժոանն իրենց ամբողջ ոգին են ներդնում յուրաքանչյուր սարքի ստեղծման գործընթացում՝ դարձնելով այն եզակի, դա է պատճառը, որ ջեռուցման սարքերը, որոնք ավելի նման են արդի արվեստի նմուշների, կարող են ոչ միայն ջերմացնել, այլ նաև զարդարել ինտերիերը: