Սկիզբ / Մեր մասին

Մեր մասին

Financial-report-for-2017

ԵՎՐՈԹԵՐՄ ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին Հայաստանում և առաջիններից մեկն է, որն իր անհատ և կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ջեռուցման, հովացման, տաք և սառը ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) համակարգերի ճշգրիտ և լայնածավալ ընտրություն և իրականացնում է կառուցման, վերակառուցման կամ նախագծման փուլում գտնվող տարածքների նախագծա-նախահաշվային, շինմոնտաժային ամբողջական ծառայությունների մատուցում:

Կարճ ժամանակահատվածում և ժամանակակից մեթոդներով ինժեներական ցանցերի նախագծումն ու տեղադրումը` նորագույն նյութերի և տեխնոլոգիաների շնորհիվ, թույլ են տալիս առավելագույնս օգտագործել ժամանակակից և բարձր արդյունավետությամբ ջեոուցման սարքավորումների հնարավորությունները:

Սպասարկման ծառայության մոնտաժող խմբերը կարճ ժամանակահատվածում իրականացնում են սաքավորումենրի տեղադրման, թողարկման և կարգավորման որակյալ աշխատանքներ:

Ուրախ կլինենք ձեզ տեսնել մեր սրահում, որտեղ դուք կստանաք մասնագիտացված խորհրդատվություն, կծանոթանաք ներկայացվող ջեռուցման սարքավորումների առավելություններին, կտեսնեք իրականում աշխատող կաթսայատուն և անվճար կծանոթանաք ջեռուցման կաթսայատան և համակարգի գնառաջարկին:

ԵՎՐՈԹԵՐՄ-ը Հայաստանում հետևյալ ընկերությունների ներկայացուցիչն է:

SWEDEN

Enertech (CTC, Bentone), Swep 

AUSTRIA

Herz Armaturen 

GERMANY

Akatherm (Wefatherm, AmaxPro), Zenner, Brinko, Buderus

ITALY

Lowara Xylem, ICI Caldaie, DAB, Tiemme, Ecoflam, Baltur, Clivet, Imas

FRANCE

Cinier, Tecofi

POLAND

Kospel, Armatura

CZECH REPUBLIC

FV-Plast, Viadrus, Isan

SOUTH KOREA

Lotte, Hydrosta, Booster, Century 

CHINA

Midea