Էլեկտրական կաթսա Kospel (Լեհաստան)

EKCO Սերիա
Հզորություն: 4-48 կՎտ
Էլեկտրական Kospel կաթսաները չունեն ծխատար և չեն պահանջում հատուկ տարածք կաթսայատան համար: Կիրառվում են չգազիֆիկացված տարածքներում կամ տարածքներում, որոնք ժամանակ առ ժամանակ են ջեռուցվում, օրինակ` ամառանոցներում: Հարմար է հատկապես այն կառույցների համար, որտեղ ծխատարով կաթսա հնարավոր չէ տեղադրել:
EKCO.L – նախատեսված է կենտրոնացված ջեռուցման համակարգերի համար
EKCO.M – սարքավորված է եղանակային կարգավորման միկրոպրոցեսորով
EKCO.T – նախատեսված է ջեռուցման համակարգերի համար և համատեղ կարող է աշխատել անուղղակի տաքացման բոյլերների հետ