Դեկորատիվ ճաղավանդակով Isan մարտկոցներ
Ցանկանու՞մ եք Ձեր ինտերիերում ունենալ ոչ ավանդական և օրիգինալ լուծում՝ Ձեր իսկ յուրահատուկ պատվերի համաձայն: Ուրեմն դեկորատիվ ճաղավանդակով Isan մարտկոցն այն է, ինչ դուք փնտրում եք:
Միայն Եվրոթերմում Դուք կարող եք պատվիրել մարտկոց, որը կկատարվի բացառապես Ձեզ համար, Ձեր իսկ նախընտրությամբ:
Անհրաժեշտ է, ընդամենը, ընտրել թեմատիկան. դա կարող է լինել ընտանիքի անդամների կամ երեխաների նկար, Ձեր իսկ ձեռքով նկարված պատկեր կամ այլ, ցանկացած բարձր որակի կամ վեկտորային ֆորմատի պատկեր և ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին:
Պատկերը ստանալուց անմիջապես հետո մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ և կքննարկեն պատվերի հետ կապված հետագա քայլերը:
Դեկորատիվ մարտկոցը միաժամանակ կզվարճացնի և կտաքացնի Ձեզ:
