Գազի կաթսա Navien (Կորեա)

SMART TOK Սերիա Wi-Fi միացումով
- Համացանցին միացած Navien Smart TOK կաթսան հնարավոր է վերահսկել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից ձեր սմարթֆոնի կամ այլ սարքերի միջոցով (Android/iPhone App)
- Թերմոստատը տրամադրում է կաթսայի կառավարման համար ձայնով հատուկ ուղորդվող հրահանգներ, որոնք օգտագործողին հնարավորություն են ընձեռում վերահսկելու ներսի, ինչպես նաև տաք ջրի ջերմաստիճանը
- Գերազանց կոնդենսացիոն տեխնոլոգիան ապահովում է կաթսայի աշխատանքի բարձր արդյունավետություն և նվազագույն չափով աղտոտիչների արտանետումներ
- Չժանգոտվող պողպատից պատրաստված կաթսայի առաջնային և երկրորդային ջերմափոխանակիչները կանխում են կորոզիան և էրոզիան՝ ապահովելով կաթսայի երկարակեցությունը և աշխատանքի բարձր արդյունավետությունը երկար ժամանակ
- Սարքի չափազանց դյուրին տեղադրում ու շահագործում՝ բարակ չափերի շնորհիվ
- Հնարավոր է կրճատել գազի սպառման ծախսը միացնելով ջեռուցման Economic, Standard and Maximum ռեժիմները՝ կախված ձեր տան չափերից և ջերմամեկուսացված լինելու աստիճանից
- Չափազանց բարակ, չժանգոտվող պողպատից պատրաստված ջերմափոխանակիչի շնորհիվ հնարավորինս ընդլայնվում է ջեռուցվող տարածքը, միաժամանակ նվազեցնելով ջերմային կորստի չափը
- Էկոլոգիապես մաքուր այրումն իրականացվում է այրման կոմպակտ համակարգի միջոցով, որն հնարավորություն է ընձեռում պակասացնելու բոցը, օպտիմալիզացնելու օդի հոսքը, նվազեցնելու ազոտի օքսիդների արտազատումները